Լրահոս

04.07.2019 17:01


Ապահով հիմք ու տանիք, վստահելի գործընկեր. Smart Roof

Ապահով հիմք ու տանիք, վստահելի գործընկեր. Smart Roof

Հարթ տանիքների ու հիմքերի ջրամեկուսացում, տանիքների ու պատերի ջերմամեկուսացում, ճկվող կղմինդրե տանիքների տեղադրում։ Սրանք ծառայություններ են, որոնք այսօր մեծ պահանջարկ ունեն, քանզի յուրաքանչյուր շինության երկարակեցության գրավականը սկսվում է ամուր հիմքից: Ոլորտում կան ընկերություններ, որոնք պատշաճ կերպով ու բարձր մակարդակով կատարում են իրենց առջև դրված խնդիրը։ Աշխարհում ջրա-, ձայնա- և ջերմամեկուսիչ նյութերի, ինչպես նաև կղմինդրե տանիքների արտադրության ոլորտում առաջատարներից է Smart Roof ընկերությունը: Վերջինիս հաջողության բանալին տարիներ շարունակ եղել ու մնում է միայն նորարարական, էկոլոգիապես մաքուր, քիչ ժամանակատար ու մատչելի նյութերի մատակարարումը։

65600554_776972156034496_6515199533851344896_n 65730207_327966374750286_7164324183546003456_n 65757537_707984039623774_6601114315883806720_n 65762873_672611103180651_657072675654467584_n 65829834_321513725443626_9157881452107399168_n

Ցանկացած շինություն պետք է պաշտպանել ստորգետնյա ջրերից, որոնց հետևանքով առաջացած խոնավությունից տարիների ընթացքում շինության հիմքը կարող է փլուզվել։ Smar Roof-ն իրականացնում է ջրամեկուսացման աշխատանքներ միայն որակյալ նյութերով։ Օգտագործվում են բիտումա-պոլիմերային ջրամեկուսիչ նյութեր, որոնք դիմացկուն են նաև ջերմաստիճանային տատանումներին, ճկվող են և ունեն հիանալի ջրամեկուսիչ հատկություն։ Նշենք, որ Դիլիջանի Միջազգային դպրոցի հիմքի ջրամեկուսացման աշխատանքներն իրականացվել է Smart Roof-ի բարձրակարգ մասնագետների շնորհիվ։ Ընկերությունը հասել է մինչև Արցախ։ Արցախի հանրապետական հիվանդանոցի տանիքի ջրամեկուսացումը ևս վստահվել է վերջինիս։

65891860_2229532460693150_8829592053424848896_n 66027484_521213695085516_2687948386769829888_n 66046403_458931461339788_8821038454256173056_n 66055897_629639570870069_4153950630475464704_n 65930151_2381528898791012_4983215605952806912_n

Ջրամեկուսացումից զատ, չափազանց կարևոր է նաև, որ կառույցը լինի ջերմամեկուսացված, ինչը նույնպես վստահաբար կարող եք հանձնել Smart Roof-ին: Վերջինիս ջերմամեկուսիչ նյութերը նախատեսված են ցանկացած տիպի շինության տանիքների և պատերի ջերմամեկուսացման համար։ Կարող են օգտագործվել բարձր խոնավության ու ջերմաստիճանի պայմաններում։ Բնակարանների, առանձնատների, գրասենյակային և արտադրական տարածքների ջերմամեկուսացումը ռուսական Smart Roof ընկերության որակյալ ջերմամեկուսիչ նյութերով երկարակյաց են ու հրակայուն։

66057921_320604952220470_7621807628716343296_n 66211210_478910666009808_895972371704315904_n 66220409_716636175432551_400066140514025472_n 66495061_558089561388390_5199563493883248640_n 66514157_1055679154622083_1788503327848267776_n

Սակայն, մինչ շինության ջրա- և ջերմամեկուսացումն ապահովելը հարկավոր է մտածել կառույցի տանիքի ամրության մասին. չէ՞ որ տեխնոլոգիապես ճիշտ պատրաստված տանիքը թույլ է տալիս ամռանը խուսափել շոգից, իսկ ձմռանը` ցրտից։ Smart Roof-ը համարվում է Shinglas կղմինդրե տանիքների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Առաջարկվող այս տանիքների առավելություններից մեկը թեթևությունն է, ինչի շնորհիվ շենքի կոնստրուկցիայի վրա ավելորդ ծանրություն չի ընկնում։

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը