Աշխարհ

04.07.2019 16:23


ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկում են տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդայնման հնարավորությունը

ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկում են տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդայնման հնարավորությունը

Միացյալ Նահանգների պահեստային ուժերի հրամանատար փոխծովակալ Ռոն ՄըքԼարենը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի երկաթուղիների ղեկավար Ջավիդ Ղուրբանովի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, փոխանցում են, որ կողմերը քննարկել են տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային և Անդրկասպյան ճանապարհներով բեռների տեղափոխմանը վերաբերող հարցեր:

Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Սիքյութան:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը