Հայկական համարանիշներով մեքենաների երթևեկը Ղազախստանում կսահմանափակվի
Ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաեւը ներկայացրել է երկրում հայկական, ղրղզական եւ ռուսական համարանիշերով մեքենաների երթեւեկը սահմանափակելու պլանների մասին, տեղեկացնում է Tengrinews.kz-ը։
«Բողոքները շատ են այն մեքենաներից, որոնք գրանցված են Հայաստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի տարածքում, որոնք խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները»,- տեղեկացրել է Երլան Տուրգումբաեւը։ Նրա խոսքով՝ հարեւան երկրների համարանիշերով մեքենաների հանդեպ միջոցներ ձեռնարկել հնարավոր չէ, քանի որ տրանսպորտը Ղազախստանի տարածքում գրանցված չէ։
«Նրանք զբաղվում են ձեռներեցությամբ՝ ուղեւորներ են փոխադրում։ Մենք առաջարկում ենք սահմանափակումներ եւ պարտադիր ժամանակավոր գրանցում մտցնել այն մեքենաների համար, որոնք գալիս են մեր հանրապետություն ավելի քան 10 օր օգտագործվելու համար։ Եթե այն տարանցիկ է, կարող է 10 օրում հատել երկրի տարածքը։ 10 օրից հետո տրանսպորտը պետք է ժամանակավոր գրանցում ստանա։ Ինչպես նաեւ պետք է արգելք մտցնել Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների կողմից այդ տրանսպորտային միջոցների օգտագործման համար՝ ուղեւորներ, ուղեբեռ եւ բեռ տեղափոխելիս»,- ասել է նախարարը։
Վարչական ոստիկանության կոմիտեում տեղեկացրել են, որ ներկայում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների պարտադիր ժամանակավոր գրանցում մտցնելու հարցը քննարկվում է պետական մարմինների եւ հասարակական միավորումների կողմից։ Ընդ որում՝ դրա իրականացման համար անհրաժեշտ է լրացուցիչ փոփոխություններ մտցնել «Ճանապարհային երթեւեկության մասին» օրենքում։ Դրական որոշման դեպքում հարցը կմտցվի ՂՀ խորհրդարան՝ քննարկման։

Աղբյուրը՝ news.am