Լրահոս

10.04.2010 17:01


Մրցույթ Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատություններում սովերելու համար(2010)

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /100 կրթաթոշակ/ և հետբուհական /15 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
-դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
-դիմում-հարցաթերթիկ,
-ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
-միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական վկայականի և ներդիրի պատճենները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ Ռուսաստանի նոտարական գրասենյակի կամ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված,
-բժշկական տեղեկանք' ընդհանուր առողջության և ՁԻԱՀ-ի վերաբերյալ  /ռուսերեն լեզվով/,
-անձնագրի պատճենը,
-ծննդյան վկայականի պատճենը /Ռուսաստանի նոտարական գրասենյակի կամ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նոտարի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված/,
-արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զինվորական կոմիսարիատից համապատասխան տեղեկանք,
-3x4 չափսի 6 լուսանկար:
Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
-ռուսերեն լեզվով հրատարակությունների ցանկ և գիտահետազոտական աշխատանքի թեմայով ռեֆերատ,
-օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտության  վերաբերյալ՝ ՀՀ ԿԳ նախարարի 28.11.2007 N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան,
-Ռուսաստանի Դաշնության բուհերի շրջանավարտները՝ տվյալ բուհի համաձայնությունն ասպիրանտուրայում ուսումը շարունակելու համար:

Մագիստրոսական կրթության համար կարող են դիմել միայն 2010թ. Ռուսաստանի Դաշնության բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն բակալավրի կոչում և բուհի համաձայնությունը' մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար: ՀՀ բուհերի շրջանավարտները, որոնք ունեն բակալավրի կոչում, կարող են դիմել միայն Ռուսաստանի Դաշնության համապատասխան բուհի կողմից տրված համաձայնության առկայության դեպքում:
Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2009 թվականի ՀՀ բուհեր ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Հետբուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված "ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ"-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 4-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 562364):
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մայիսի 7 -ից մինչև  մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում:

Այս խորագրի վերջին նյութերը