«Դուշանբեն սկսեց չբավարարել շփման գծում կայունություն պահպանելու հարցում». Տարասով
«Ընդհանուր առմամբ ներկայումս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բազում նրբություններ ու շերտեր ունի»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «Դուշանբե պլյուս» ֆորմատով պայմանավորվածությունների արդյունավետությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ օրերս տված մեկնաբանությունը «Դուշանբե պլյուս»-ի վերաբերյալ, նշել է, որ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններով հաստատվել էր օպերատիվ կապ, որն իր մեջ միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման տարրեր էր պարունակում։ «Անհրաժեշտություն է առաջացել ամրապնդելու այդ մեխանիզմը, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել հրադադարի ռեժիմը։ Այս ամենի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա՝ Վիեննայի, ինչպես նաև՝ 2016 թվականի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթաժողովների ժամանակ»,-ասել է Նաղդալյանը։
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իր ընկալմամբ՝ սրանք պարզապես Դուշանբեի պայմանավորվածություններն են՝ գումարած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց այդպես էլ ընթացք չտրվեց: Սակայն, ըստ նրա, դա ճիշտ շեշտադրում է, քանի որ առանց նման միջոցառումների հնարավոր չէ ապահովել անվտանգություն շփման գծում, ինչի մասին ինքը խոսել է ավելի վաղ։ Տարասովն ասաց, որ հավելյալ միջոցառումների կարիք կա, քանի որ օպերատիվ կապը չապահովեց այն անվտանգությունը շփման գծում, որը ցանկալի էր, և որի ակնկալիքը կար։ Ըստ նրա՝ նախորդ շրջանում օպերատիվ կապի առկայությունը, ինչպես նաև քաղաքական իրավիճակը կողմերի միջև նպաստավոր էր, շփման գիծը խաղաղ էր, և այդ ժամանակ նաև պետք է կանխատեսելի լիներ, որ օպերատիվ կապն ու միջադեպերին արձագանքելը բավարար չեն լինելու, ուստի հարկավոր են լինելու հետաքննական մեխանիզմներ, դիտորդների բավարար քանակ և անհրաժեշտ լիազորություններ։ «Հենց այդ պատճառով արդարացիորեն խոսվում է հավելյալ միոջացառումների անհրաժեշտության մասին, քանի որ շփման գծում իրավիճակ է փոխվել, և դա պետք է զսպել»,-ասաց նա։ Նրա խոսքով՝ այս մասով ամեն ինչ հստակ է։
Տարասովի կարծիքով՝ հարկ կա ավելի հանգամանալից խոսել բանակցությունների բովանդակության մասինհայկական կողմի կողմից։ «Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից մանրամասների հրապարակումից հետո որոշ հարցեր մեկնաբանվեցին, բայց ոչ այն խորությամբ, որի կարիքը գուցե կար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն արդեն մի քանի անգամ որոշ մանրամասներ է ներկայացրել բովանդակության վերաբերյալ։ Համանախագահների վերջին հայտարարությունը ցույց տվեց, որ պետք է մթնոլորտ ստեղծվի բանակցությունների համար»,-ասաց նա։ Ըստ նրա՝ «բովանդակային բանակցություններ» բառակապակցության կիրառումը նպատակ ունի ցույց տալ, որ անհրաժեշտ է շուտ անցնել նման բանակցությունների՝ մինչ դա իրականացնելով անհրաժեշտ քայլեր։
«Համանախագահների տարեսկզբյան հայտարարությունը, որում ներկայացված էին Մադրիդյան սկզբունքները, ուրվագծեցին և արտացոլեցին համանախագահների ցանկությունը՝ շուտ անցում կատարել նման բանակցությունների։ Սակայն Հայաստանը դրանց մեկնարկը պայմանավորում է Արցախի մասնակցությամբ, որի շուրջ հայաստանյան մեկնաբանությունները ևս միանշանակ չեն։ Պետք է հստակեցնել՝ Ղարաբաղը դիտարկվո՞ւմ է՝ որպես առանձին սուբյեկտ, որպեսզի մասնակցի բանակցություններին, թե՞ ոչ, քանի որ հայկական կողմից տարբեր մեկնաբանություններ են հնչում։ Ընդհանուր առմամբ, գործընթացը բազում նրբություններ ու շերտեր ունի։ Հուսանք, որ գործընթացները կլինեն ի օգուտ խաղաղության»,-ասաց նա։
«Դուշանբեն սկսեց չբավարարել շփման գծում կայունություն պահպանելու հարցում». Տարասով
«Ընդհանուր առմամբ ներկայումս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բազում նրբություններ ու շերտեր ունի»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «Դուշանբե պլյուս» ֆորմատով պայմանավորվածությունների արդյունավետությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ օրերս տված մեկնաբանությունը «Դուշանբե պլյուս»-ի վերաբերյալ, նշել է, որ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններով հաստատվել էր օպերատիվ կապ, որն իր մեջ միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման տարրեր էր պարունակում։ «Անհրաժեշտություն է առաջացել ամրապնդելու այդ մեխանիզմը, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել հրադադարի ռեժիմը։ Այս ամենի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա՝ Վիեննայի, ինչպես նաև՝ 2016 թվականի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթաժողովների ժամանակ»,-ասել է Նաղդալյանը։
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իր ընկալմամբ՝ սրանք պարզապես Դուշանբեի պայմանավորվածություններն են՝ գումարած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց այդպես էլ ընթացք չտրվեց: Սակայն, ըստ նրա, դա ճիշտ շեշտադրում է, քանի որ առանց նման միջոցառումների հնարավոր չէ ապահովել անվտանգություն շփման գծում, ինչի մասին ինքը խոսել է ավելի վաղ։ Տարասովն ասաց, որ հավելյալ միջոցառումների կարիք կա, քանի որ օպերատիվ կապը չապահովեց այն անվտանգությունը շփման գծում, որը ցանկալի էր, և որի ակնկալիքը կար։ Ըստ նրա՝ նախորդ շրջանում օպերատիվ կապի առկայությունը, ինչպես նաև քաղաքական իրավիճակը կողմերի միջև նպաստավոր էր, շփման գիծը խաղաղ էր, և այդ ժամանակ նաև պետք է կանխատեսելի լիներ, որ օպերատիվ կապն ու միջադեպերին արձագանքելը բավարար չեն լինելու, ուստի հարկավոր են լինելու հետաքննական մեխանիզմներ, դիտորդների բավարար քանակ և անհրաժեշտ լիազորություններ։ «Հենց այդ պատճառով արդարացիորեն խոսվում է հավելյալ միոջացառումների անհրաժեշտության մասին, քանի որ շփման գծում իրավիճակ է փոխվել, և դա պետք է զսպել»,-ասաց նա։ Նրա խոսքով՝ այս մասով ամեն ինչ հստակ է։
Տարասովի կարծիքով՝ հարկ կա ավելի հանգամանալից խոսել բանակցությունների բովանդակության մասին հայկական կողմի կողմից։ «Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից մանրամասների հրապարակումից հետո որոշ հարցեր մեկնաբանվեցին, բայց ոչ այն խորությամբ, որի կարիքը գուցե կար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն արդեն մի քանի անգամ որոշ մանրամասներ է ներկայացրել բովանդակության վերաբերյալ։ Համանախագահների վերջին հայտարարությունը ցույց տվեց, որ պետք է մթնոլորտ ստեղծվի բանակցությունների համար»,-ասաց նա։ Ըստ նրա՝ «բովանդակային բանակցություններ» բառակապակցության կիրառումը նպատակ ունի ցույց տալ, որ անհրաժեշտ է շուտ անցնել նման բանակցությունների՝ մինչ դա իրականացնելով անհրաժեշտ քայլեր։