Լրահոս

10.04.2010 17:00


Ադրբեջանական ԶԼՄ-երը հերթական անգամ կեղծ տեղեկություն են տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ապրիլի 9-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը և Մովսես, Այգեպար գյուղերի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը