Աշխարհ

03.07.2019 20:27


Ադրբեջանում է ՆԱՏՕ-ի հատուկ գործողությունների շտաբի պետը

Ադրբեջանում է ՆԱՏՕ-ի հատուկ գործողությունների շտաբի պետը

Հուլիսի 3-ին Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբում ընդունել են ՆԱՏՕ-ի հատուկ գործողությունների շտաբի պետ Քոլին Քիլրեյնին: Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցել է ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովը:

Այս մասին հյատնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել և նշել են ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության հետագա համագործակցությունը, ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ադրբեջանցի խաղաղապահների ծառայությունը Աֆղանստանում, նույն առաքելության շրջանակներում Ադրբեջանի դերը օդային բեռնափոխադրումների գործում:

Ադրբեջանական կողմը անդրադարձել է նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին և հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը