Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Չինաստան, որտեղ դռնփակ հանդիպում է ունեցել նախագահ Սի Ծինփինի հետ:
Մինչ Սի Ծինփինի հետ հանդիպումը լրագրողներին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ թուրք-չինական համագործակցությունը ուժեղացնելու համար մեծ ներուժ կա: Նա հատկապես կարևորել է 1 մլն չինացի զբոսաշրջիկների բերած նպաստը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:
Էրդողանը այնուհետև նշել է, որ աշխարհը լուրջ մարտահրավերների և սպառնալիքիների առջև է: Նրա խոսքով` խաղաղությունը և կայունությունը խաթարվում են:
«Միջազգային նոր համակարգ է անհրաժեշտ: Այստեղ մեծ բաժինը ընկնում է Թուրքիայի և Չինաստանի վրա: Մենք մեծապես աջակցում ենք «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը (խմբ.` չինական ռազմավարական նախաձեռնություն)»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև շեշտել է, որ Թուրքիան նույնպես նպաստում է Պեկին-Լոնդոն կապին:
Էրդողանը հանդիպել է Չինաստանի նախագահի հետ