Աշխարհ

03.07.2019 19:12


ՌԴ-ում 7–ամյա երեխան մահացել է բջջային հեռախոսի պայթյունի հետևանքով

ՌԴ-ում 7–ամյա երեխան մահացել է բջջային հեռախոսի պայթյունի հետևանքով

ՌԴ Կուրգան քաղաքում երեխա է մահացել բջջային հեռախոսի պայթյունի հետևանքով, հաղորդում է ТАСС-ը: Հեռախոսը պայթել է, երբ 7-ամյա փոքրիկը փորձել է հեռախոսը դնել լիցքավորման:

«Երեխան մահացել է ստացած այրվածքներից»,- հաղորդել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել հանրակացարանում: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Աղբյուրը՝ shantnews.am

Այս խորագրի վերջին նյութերը