Սեզոնային ճամբարում ՍԱՏՄ-ն անհայտ ծագման թխվածքաբլիթ, մածուն և պանիր է հայտնաբերել
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսել մանկական սեզոնային ճամբարներում, որի շրջանակներում վերահսկողական միջոցառումներ են անցկացվել Կոտայքի մարզի «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» և «Արագած ճամբար» ՍՊԸ-ներում:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, դիտարկման արդյունքներով պարզվել է, որ բոլոր ճամբարներում սննդամթերքը մատակարարվում է պայմանագրային հիմունքներով, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված է եղել բժշկական զննության, առկա են եղել բոլորի սանիտարական գրքույկները: Պահպանված են եղել նաև այդ հաստատություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները՝ խոհանոցային և պահեստային հատվածները գտնվել են նորոգ և բարվոք վիճակում, ապահովված են եղել անհրաժեշտ գույքով և սառնարանային սարքավորումներով՝ սննդամթերքը համապատասխան ջերմային ռեժիմներում պահպանելու համար:
Դիտարկման ընթացքում «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ թթվասերներ (16 տուփ) իսկ «Արագած ճամբար» ՍՊԸ-ում` ոչ միան թերի մակնշմամբ թթվասեր (10 տուփ), այլև անհայտ ծագման թխվածքաբլիթ՝ գաթա (20կգ), մածուն (30կգ) և պանիր (4կգ):
Տեսչական մարմնի կողմից հենց տեղում տրվել է իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր և սահմանվել է խախտումների վերացման ժամկետ, որոնք տնտեսավարողների կողմից կատարվել են: