Իրանի նախագահ Հասան Ռոհանին եվրոպացի գործընկերներին նախազգուշացրել է, որ կիրակի օրվանից սկսած՝ Թեհրանը կսկսի ուրանի հարստացումն իր ուզած մակարդակով իրականացնել:
Ինչպես նշում է The Washington Post-ը, այսպիսով՝ Ռոհանին փորձում է ճնշում գործադրել եվրոպացի գործընկերների նկատմամբ, որպեսզի նրանք երկրի տնտեսությունը թիրախավորող ամերիկյան պատժամիջոցները մեղմելու տարբերակներ առաջարկեն:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարի առաջ դուրս է եկել 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրից՝ պատճառաբանելով, որ այն չի բխում ԱՄՆ շահերից և վերականգնելով Իրանի դեմ ծանր տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:
Միջուկային պայմանագրի դրույթների համաձայն՝ Իրանն իրավունք չունի ուրանի հարստացումն իրականացնել ավելի քան 3,67%-ով, քանի որ այդ դեպքում նյութը հնարավոր կլինի կիրառել միջուկային ռումբի ստեղծման համար:
Պայմանագրի շրջանակում Իրանը համաձայնել էր մինչև 3,67% հարստացված ուրանի պաշարները չհասցնել 300 կգ-ի, սակայն անցած երկուշաբթի թե՛ Իրանը, թե՛ ՄԱԳԱՏԷ-ն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը) հաստատել են, որ Թեհրանը գերազանցել է թույլատրելի շեմը:
«Մենք կարող ենք մեր ուզած, մեզ անհրաժեշտ ցանկացած քանակությամբ ուրան հարստացնել ու հատել 3,67%-ի շեմը»,-հայտարարել է Ռոհանին:
«Կիրակի օրվանից սկսած՝ Իրանն իր ուզած մակարդակով կհարստացնի ուրանը». Ռոհանիի նախազգուշացումը ԵՄ-ին

Աղբյուրը՝ tert.am