Լրահոս

10.04.2010 15:03


Մանվել Եղիազարյան. «Մեզ ամոթ է, որ Թուրքիայի հետ մտնում ենք հարաբերությունների մեջ»

Մանվել Եղիազարյան. «Մեզ ամոթ է, որ Թուրքիայի հետ մտնում ենք հարաբերությունների մեջ»

-Մեզ ամոթ է, որ Թուրքիայի հետ մտնում ենք հարաբերությունների մեջ։ Թուրքիան այն պետությունն է, որ ընդամենը 100 տարի առաջ մի ամբողջ ժողովուրդ ոչնչացրեց։ Ես զարմանում եմ, որ մարդասպանին իրավունք են տալիս քիթը խոթել Ղարաբաղի գործերի մեջ,-խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը,-մենք ի՞նչ բարոյական իրավունք ունենք մարդասպանին ժողովուրդ վստահել։ Թե՞ էշը էշ է, մի անգամ չի մտնում ցեխի մեջ։ Ընդամենը 100 տարի առաջ 1,5 մլն մարդ կոտորեց, հիմա էլ առանց ամաչելու լկտիաբար քիթը խոթում է Ղարաբաղի հարցի մեջ։

-Թուրքիան մեծ մարդասպան է,-հայտարարել է Մ. Եղիազարյանը։

Լրագրողներից մեկն արձագանքելով Մանվել Եղիազարյանին՝ ասել է, թե ասում են, որ այսօրվա թուրքը տարբերվում է նախորդներից.

-Այո՛, սա կենդանի է, նա՝ մեռած։ 20 տարի առաջ էլ մտան Կիպրոս ու մորթեցին հույներին։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցություններին, ապա, ըստ Մ. Եղիազարյանի, հարկավոր է առաքինի մարդկանց ուղարկել նրանց հետ բանակցությունների. «Այդ թուրքերին ես ուզում եմ ասել, թե ում տեսնում եք ձեզ հետ բանակցելիս, միայն  նրանք չեն հայերը, մենք էլ ենք հայեր։ Մենք Ցեղասպանությունը չենք մոռացել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը