Երևանում տղամարդը դանակով հարձակվել է իրեն օգնության հասած բժշկի վրա
Երեւանում հուլիսի 2-ին՝ ժամը 15։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երեւանի 1-03 Շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների հերթապահ թիվ 21 խումբը կանչով մեկնել է Բաշինջաղյան փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդը դանակով հարձակվել է բժշկի վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները, որոնք պարզել են, որ նշված տան բնակիչ 56-ամյա Գագիկ Ղ․-ն դանակով հարձակվել է իրեն օգնության ձեռք մեկնող շտապօգնության բժիշկ 38-ամյա Գառնիկ Բ․-ի վրա՝ սպառնալով, որ նրան սպանելու է։
Ոստիկանները Գագիկ Ղ․-ին բերման են ենթարկել Ոստիկանություն, որտեղ բացատրություն տալուց հետո նա ազատ է արձակվել։