Բաքուն հրաժարվել է ապահովել ՀՀ-ի պատվիրակության անվտանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի նիստին
Ադրբեջանը հրաժարվել է հայկական պատվիրակության համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի՝ Բաքվում անցկացվող նիստին մասնակցելու համար տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության միջոցառումներ՝ երկիր անարգելք մուտքը և մասնակցությունն ապահովելու համար: Այսպիսով Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությունը, Հայաստանը պաշտոնական բողոք է հղել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հունիսի 30-հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին որպես դիտորդ մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Եվ այս առնչությամբ հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հյուրընկալող պետությունից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ միջոցներ ՀՀ պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների և ընդհանրապես ազգությամբ հայերի՝ այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը և այս երկրում ամենօրյա ռեժիմով իրականացվող հակահայկական քարոզը, խտրական վերաբերմունքն էթնիկ հայերի նկատմամբ: Մենք այս հարցի առնչությամբ մշտական կապի մեջ ենք եղել քարտուղարության հետ, և քարտուղարության կողմից մշտապես ջանքեր են գործադրվել հյուրընկալող իշխանություններից ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքները: Սակայն ի հեճուկս գործադրված ջանքերի, միջոցառումից երկու օր առաջ՝ հունիսի 28-ին հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանն ըստ էության հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անտվանգության միջոցառումներ ՀՀ պատվիրակության անարգելք մուտքը երկիր և մասնակցությունը տվյալ միջոցառմանն ապահովելու համար»,-ներկայացրեց Նաղդալյանը:
Այսպիսով, Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությունը տվյալ միջոցառմանը: Նաղդալյանը նկատեց՝ դա իր մեջ արատավոր նախադեպ է պարունակում, երբ մշակութային և բնական համաշխարհային ժառանգության կոնվենցիայի անդամ մեկ պետություն կարող է արգելափակել անդամ մեկ այլ պետության նիստին մասնակցելու իրավունքների իրականացումը: Այս առնչությամբ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանն ու անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այդ արատավոր գործելաոճի վրա, ինչպես նաև հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ: