«Ոչ մեկի արգելված չէ երևակայել». Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը երկրում սահմանադրական ճգնաժամ չի տեսնում։
«Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմ նախագահ, լեգիտիմ անդամներ և լեգիտիմ դատավորներ, որևէ ճգնաժամ գոյություն չունի, և վերլուծելով բոլոր գնահատականները՝ սկսում եմ համոզվել, որ այստեղ չկա իրավունքի խնդիր», - այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Գևորգ Պետրոսյանը։
Նա ասաց, թե իրավունքի որևէ վեճ չկա. կա քաղաքական շահերի խնդիր։
«Այս կարծիքն ինձ մոտ ձևավորվել է Սահմանադական դատարանի ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի ընտրվելու օրը, երբ նա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը քաղաքական ընտրություն է», - ասաց Պետրոսյանը։
Պատգամավորի խոսքով՝ կա սահմանադրական ճգնաժամ տեսնելու առանձին անձանց, գուցեև՝ առանձին ուժերի ցանկությունը, բայց իրականում այդպիսին գոյություն չունի։
Անդրադառնալով Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե ինքը գնում է ՍԴ դատավորի պաշտոնով, բայց ստանձնելու է նախագահի պաշտոնը՝ Գևորգ Պետրոսյանն ասաց.
«Ոչ մեկի արգելված չէ երազել, ոչ մեկի արգելված չէ երևակայել։ Ես էլ կարող եմ հայտարարել, որ այսուհետ ինձ ընդունեք, ասենք, Գվատեմալայի կամ Վենեսուելայի նախագահ։ Հետո՞։ Բա կոռեկտությո՞ւնը։ Ինքն առայժմ առևերույթ լեգիտիմ դատավոր է»։

Աղբյուրը՝ aysor.am