Մանվել Եղիազարյան. «Պարզվում է, որ պատմության մեջ խելագարներն են գծում սահմաններ»
-Մենք պատրաստվում ենք պատերազմի, իսկ թե պատերազմում ո՞վ կդառնա զոհ՝ Հայաստանում ճիշտ չվարվող քաղաքական գործիչնե՞րը, իշխանավորնե՞րը, թե՞ ընդդիմադիրները, էական նշանակություն չունի։ Ընդդիմադիր դաշտում էլ ահագին մարդիկ կան, որոնք պարտվողական կեցվածք ունեն ղարաբաղյան հարցում, մեզ համար միևնույն է,-«Ազդակ» ակումբում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
Նա ասել է՝ տա Աստված, որ պատերազմ չլինի, քանզի միայն խելագարներն են տենչում պատերազմի.
-Բայց բանից պարզվում է, որ պատմության մեջ խելագարներն են գծում սահմաններ։
Բանախոսն ասել է նաև, թե Ադրբեջանը մեզ համար երբեք վտանգավոր չի եղել, եթե մենք մեր գլխին վտանգ չբերենք։
-Նրանք մի անգամ արդեն ծեծ կերել են։
Խոսելով մադրիդյան սկզբունքների մասին՝ Մ. Եղիազարյանն ասել է, թե այդ տարբերակով զիջումների գնալը հանցագործություն է.
-Մենք թևաթափ կլինենք, մեր ոգին կփշրվի, մենք երևի մի 300 տարի էլ հաղթանակի մասին ոչինչ չենք կարող խոսել։

7or.am