Քաղաքական

01.07.2019 18:12

Խնդրում եմ հրաժարվել վեթինգ բառից․ Աննա Մարգարյան (տեսանյութ)

Խնդրում եմ հրաժարվել վեթինգ բառից․ Աննա Մարգարյան (տեսանյութ)

ԱԺ իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատոմյանը ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանին գաղտնի քվեարկությունից առաջ հարց ուղղեց, թե ի՞նչ տեսակետ ունի վեթինգի և անցումային արդարադատության մասին և ինչպե՞ս անել, որ դատական համակարգն առողջանա անցնցում։

«Իմ կողմից երևի կլինի խնդրանք ընդհանրապես հրաժարվել վեթինգ բառից, որովհետև այն ոչ միշտ է, որ դրական պոնտենցիալ է պարունակում։ Մենք ունենք մի խնդիր, ապահովենք դատական համակարգում բարեվարքություն, ապահովել արդար, անաչառ, մարդու իրավունքները հարգող դատավորի գործունեություն։ Դա պետք է լինի չափանիշը, որին պետք է հենվել»,-ասաց թեկնածուն։

Վեթինգը, ըստ նրա, ավելի լայն հասկացություն է, քան օգտագործվում է, և պետք է չափանիշները ճիշտ մշակվեն։

Ինչ վերաբերում է անցնցում անելուն, ըստ թեկնածուի, դա հնարավոր է, եթե արվի ոչ միանգամից ու ոչ բոլորի վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։