Լրահոս

01.07.2019 16:40


Երևանում հղի վարորդը՝ կասկադյորական վթարի հեղինակ (լուսանկար)

Երևանում հղի վարորդը՝ կասկադյորական վթարի հեղինակ (լուսանկար)

Երեւանում հունիսի 30-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Մ․Ա․-ն իր վարած Mazda մակնիշի 07 QO 033 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ պայմաններում, Օգանովի 64 շենքի բակում բախվել է ցանկապատին և մի քանի մետր կախված վիճակում հայտնվել ճանապարհի գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ․Ա․-ն, ով եղել է հղի, ինքնազգացողության վատացման պատճառով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը