Քաղաքական

01.07.2019 15:25

Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ

Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ

Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց քվեարկության արդյունքները՝ ըստ որոնց՝ Աննա Մարգարյանին՝ որպես ԲԴԽ անդամի, կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 19 պատգամավոր:

131 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 85 պատգամավոր:

Նշենք, որ Աննա Մարգարյանին որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նշել էր, որ դեմ է քվեարկելու Մարգարյանի թեկնածությանը:

Մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ նշել էր, որ թեկնածուն բոլոր առումներով իրենց բավարարում է:

Նշենք, որ ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդը: Այսինքն՝ Աննա Մարգարյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 76 պատգամավորի կողմ քվե, սակայն նրա օգտին քվեարկել է ընդամենը 66 պատգամավոր:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։