Լրահոս

01.07.2019 13:15


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում

Հուլիսի 1-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում

Հուլիսի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Երևան քաղաքի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.80C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.40C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.60C

Այս խորագրի վերջին նյութերը