Լրահոս

30.06.2019 19:36


Տավուշի մարզում բախվել են ՊՆ զորամասի ծառայողի Volkswagen-ը և Խաչարձանի գյուղի միջնակարգ դպրոցի աշխատողի 06-ը

Տավուշի մարզում բախվել են ՊՆ զորամասի ծառայողի Volkswagen-ը և Խաչարձանի գյուղի միջնակարգ դպրոցի աշխատողի 06-ը

Այսօր, հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում, Խաչարձանի գյուղամիջյան ճանապարհին բախվել են նույն գյուղի բնակիչներ, 28-ամյա Պավել Բուդաղյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 ZP 383 համարանիշի և 48-ամյա Հովակիմ Խոջայանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 42 LL 921 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով վարորդ Հ. Խոջայանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ 17-ամյա Ս.Խ.-ն և 41-ամյա Կարինե Խոջայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Պ. Բուդաղյանը աշխատում է ՀՀ ՊՆ զորամասում, իսկ Հ. Խոջայանը՝ Խաչարձան գյուղի միջնակարգ դպրոցում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը