Աշխարհ

29.06.2019 20:50


Ադրբեջանի ՊՍԾ-ն առաջնագծին մոտ 2-րդ ռազմաբազան է շահագործման հանձնել

Ադրբեջանի ՊՍԾ-ն առաջնագծին մոտ 2-րդ ռազմաբազան է շահագործման հանձնել

Հունիսի 28-ին Ղազախի շրջանում շահագործման է հանձնվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ առաջնագծին մոտ տեղակայված արդեն թվով 2-րդ ռազմաբազան: Առաջինը շահագործման էր հանձնվել այս տարվա մարտին:

Շահագործման հանձնելու մասին հայտնել է Ադրբեջանի ՊՍԾ կայքը: Բացման արարողությանը մասնակցել է նաև ՊՍԾ ղեկավար Էլչին Ղուլիևը:

Ըստ մեր դիտարկումների՝ բազան տեղակայված է ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից շուրջ 4 կմ հեռավորության վրա, շինարարականա աշխատանքները սկսվել էին նախորդ տարվա աշնանից: Ինչպես առաջինի, այնպես էլ այս ռազմաբազայի դեպքում զորամասի շենքը «0-ից չի կառուցվել», այլ կատարվել է արդեն իսկ գոյություն ունեցող շենքի և հարակից կառույցների հիմնովին վերանորոգում և ընդլայնում:

Ռազմական նշանակության կառույցներից բացի, հարևանությամբ հիմնովին վերանորոգվել և շահագործման է հանձնվել զինծառայողների համար նախատեսված բնակելի շենք:

Ավելացնենք, որ ՊՍԾ-ի՝ Ղազախ-Աղստաֆա հատվածի սահմանները բանակի ստորաբաժանումների փոխարեն հսկելու պարտականությունը ստանձնելուց հետո՝ 2018-ի աշնանից, այդ հատվածի առաջնագծի ամբողջ երկայնքով կատարվել են շինարարական և ինժեներական աշխատանքներ, կառուցվել են ճանապարհներ, բարեկարգվել են առաջապահ դիրքերը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը