Քաղաքական

29.06.2019 19:15

Համանախագահները կողմերին կոչ են անում հավելյալ կոնկրետ ջանքեր գործադրել

Համանախագահները կողմերին կոչ են անում հավելյալ կոնկրետ ջանքեր գործադրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Վիեննա և Բրատիսլավա։ Նրանք ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին և ԵԱՀԿ-ի գործող նախագահ Միրոսլավ Լայչակին ԼՂ հակամարտության տարածաշրջան վերջին այցի և Մնացականյան-Մամեդյարով՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներ են ներկայացրել։

Համանախագահները ողջունել են հունիսի 28-ին բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակումը՝ բարձր գնահատելով Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ջանքերը` ուղղված ձերբակալվածների նկատմամբ առաջին դրական քայլին աջակցելուն:

Համանախագահները հակամարտության կողմերին հորդորել են հավելյալ կոնկրետ հումանիտար ջանքեր գործադրել որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։