Լրահոս

29.06.2019 13:11


Ողբերգական վթար Արմավիրում. 23-ամյա վարորդի դին հայտնաբերել են մեքենայից դուրս (լուսանկար)

Ողբերգական վթար Արմավիրում. 23-ամյա վարորդի դին հայտնաբերել են մեքենայից դուրս (լուսանկար)

Արմավիրի մարզում հունիսի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ 23-ամյա Էրիկ Հունոյանը իր վարած BMW մակնիշի 5 SHB 325 արտասահմանյան համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 2 կմ հատվածում, Շահումյան գյուղի վարչական տարածքում, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, իսկ ուղեւոր, համագյուղացի 24-ամյա Գեւորգ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Ավտոմեքենան քննիչի հանձարարականով տեղափոխվեց Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը