Լրահոս

29.06.2019 10:40


Վայոց ձորում արջը վնասել է 5 ճագարի

Վայոց ձորում արջը վնասել է 5 ճագարի

Հունիսի 28-ին` ժամը 23:39-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 23:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի բակում արջը վնասել է 5 ճագարների:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Արենի համայնքի ղեկավարին:

Այս խորագրի վերջին նյութերը