Դավիթաշենից 6 քաղաքացի դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել 4-րդ փողոցի թիվ 15 և 13 տների դիմացից:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր: Ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը: Դեպքի վայում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մի կաթիլ մեղրի պատմություն է: Հարևաններով իրար են տվել»: