Լրահոս

28.06.2019 18:56


«Семейное» ապրանքանիշը վերականգնում է ընտանեկան համեղ ավանդույթները

«Семейное» ապրանքանիշը վերականգնում է ընտանեկան համեղ ավանդույթները

Օրվա հաճելի պահը սկսում է այն ժամանակ, երբ մի սեղանի շուրջ հավաքվում է ողջ ընտանիքը: Հաճելի մթնոլորտ, կոլորիտային զրույցներ, աշխատանքային օրվա ամփոփում և համեղ սնվելու երջանիկ պահեր: Տան յուրաքանչյուր անդամ սպասում է, թե այսօր իրենց ի՞նչ հետաքրքիր ուտեստ է մատուցվելու: «Семейное» ապրանքանիշը վերականգնում է ընտանեկան համեղ ավանդույթներն և բոլոր համեղ սնվել սիրողներին առաջարկում է իր՝ բնական հումքից պատրաստված, էկոլոգիապես մաքուր և բարձորակ տեսականին: «Հաճելի է համեղ սնվել հատկապես ընտանեկան ջերմ մթնոլորտում: Մեր անվանումն էլ հենց այդ է հուշում: Մի սեղանի շուրջ ընտանեկան ջերմ երեկո անցկացնելը՝ համեղ և ախորժալի ուտեստների առկայությամբ, կօգնի ձեզ վայելելու հաճելին, օգտակարը և սննդարարը: Հայ սպառողը գիտի համեղ սնունդի բոլոր գաղտնիքները: Յուրքանչյուր հայ կին շատ խնամքով է ընտրում ամեն տեսակի սննդամթերք: Հաշվի առնելով համեղ սնվելու հայ ընտանիքների ջերմ ավանդույթները՝ մենք ստեղծեցինք «Семейное» ապրանքանիշը՝ վերականգնելու ընտանեկան համեղ ավանդույթները»,-նշում է «Միլլկաթ» ՍՊԸ տնօրեն /«Семейное» ապրանքանիշ/ Սեդրակ Հակոբյանը:

65204146_607446773074893_8053072725201125376_n

Հայ սպառողն արդեն ծանոթ է «Семейное» ապրանքանիշի բարձորակ տեսականուն՝ սփրեդներ, պանիր՝ պատրաստված չանախի տեխնոլոգիայով և նորույթ «Семейное» ապրանքանիշից. հալած բուսական յուղ՝ ընտանիքին մի սեղանի շուրջ մեկտեղելու համար: «Семейное»-ի բուսական յուղերի խառնուրդը 99%-ով յուղ է պարունակում: Ընկերության կողմից առաջարկվող այս արտադրանքն աչքի է ընկնում նաև իր մատչելիությամբ. «Մեր ընկերության կողմից ներկայացված բուսական յուղերի խառնուրդը նորույթ է հայկական շուկայում: Տարբեր յուղերի միակցությունից մենք ստացել ենք բարձորակ պրոդուկտ, որ հեշտացնենք հայ կանանց գործը խոհանոցում: Հալած բուսական յուղերով պատրաստված ճաշատեսակները դուր կգան ձեր ողջ ընտանիքին: Դրանք դյուրամարս են, թեթև և այնքան հաճելի քիմքին»,-նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

65282198_849248368777383_6205418609536139264_n

Այս առաջարկը կհետաքրքրի հատկապես բուսակերներին: Բուսական հիմքի վրա պատրաստված յուղերի խառնուրդը նրանց լավագույն օգնականը կդառնա տարբեր ճաշատեսակներ պատրաստելիս: Իսկ բուսական յուղերի խառնուրդով պատրաստված ճաշատեսակներն ոչ միայն համեղ են, այլ նաև շատ օգտակար. «Մեկ անգամ փորձելով «Семейное»-ի հալած բուսական յուղով պատրաստված ճաշատեսակները՝ դուք կզգաք տարբերությունը այլ յուղերից: Բուսական յուղերի խառնուրդը նպաստում է լավ մարսողությանը, պարունակում է բազմաթիվ վիտամիններ, որոնք կարգավորում են այս կամ այն օրգան համակարգի բնականոն աշխատանքը կամ պարզապես ձեր լավ ինքնազգացողությունն են ապահովում: Բարերար է ազդում սրտին, նպաստում է հյուսվածքների սնուցմանը, մասնակցում է սպիտակուցների սինթեզին և պարզապես ձեզ պարգևում է սնվելու բազմաթիվ երջանիկ պահեր»,- նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի Վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

65387136_2424902271167869_1431219399519371264_n

«Семейное» ապրանքանիշի նորույթը՝ հալած բուսական յուղերի խառնուրդը, կարող եք ձեռք բերել հարմարավետ պլաստիկե տարաներով, որոնք ապահովում են պրոդուկտի համային հատկանիշների երկար պահպանելիությունը. «Մենք ներկայացնում ենք 1.7 կգ.-ոց, 2.8 կգ.-ոց, 5 կգ.-ոց և 10կգ.-ոց տարաներով բուսական յուղերի խառնուրդ: Այս չափերը և այս տարաներն ընտրելիս մենք հաշվի ենք առել մեր սպառողների պահաջմունքները: Դրանք հարմար են oգտագործման տեսանկյունից և հերմետիկ փակվում են»,-նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի Վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

65492944_2282230558490408_7407630245458608128_n

Ընտանեկան համեղ ավանդույթները կարևորելով՝ «Семейное» ապրանքանիշը հայ սպառողին է ներկայացնում նաև այնքան սիրելի չանախ պանիրը: Գնելով չանախի տեխնոլոգիայով պատրաստված պանրային մթերքը՝ դուք այլևս այն աղաջուրը դնելու կաիրք չեք ունենա. «Семейное»-ն մտածել է իր սիրելի գնորդների մասին և մինչև 1կգ չանախ պանիր պարունակող տարաները մատուցվում են աղաջրով. «Բոլորս գիտենք, որ աղաջուր դրված պանիրը երկար ժամանակ պահպանում է իր համային և որակային օգտակար հատկությունները: Չանախի տեխնոլոգիայով պատրաստված մեր պանրային մթերքը տարբերվող է, համեղ և կդառնա ձեր սեղանների սիրված կաթնամթերքը»,-նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի Վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

65494969_482974985845249_6378475894297591808_n

Շուկայում ներկայացված են նաև «Семейное» ապրանքանիշի սփրեդները: Ընտանեկան համեղ ավանդույթները շարունակվում են համեղ տորթերի մատուցմամբ: Ձեր ընտանիքը կգոհանա, իսկ դուք հպարտորեն խոհանոցում ևս մեկ հաղթանակ կգրանցեք՝ շնորհիվ համեղ, օգտակար և տորթերի պատրաստման մեջ լավագույնս օգտագործվող մթերքի՝ սփրեդների: «Շուկայում ներկայացված են «Семейное» ապրանքանիշի տարբեր քաշերի սփրեդներ: Մենք ունենք սկսած 500 գ.-ոց տուփերից մինչև 10 կգ-ոց արկղերով և պլաստիկից տարաներով տարբերակներ տարբեր յուղայնության՝ 72.5%-ոց և 82%-ոց»,-նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի Վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

65513361_2799916470082243_4535342227416678400_n

Ընտանիքը հավաքվում է մեկ հարկի տակ այն ժամանակ, երբ ճաշատեսակները պատրաստված են լինում «Семейное» ապրանքանիշի մթերքներով: «Семейное»՝ մենք վերականգնում ենք ընտանեկան համեղ ավանդույթները:

65771507_425897508013708_3305094840282251264_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը