Աշխարհ

28.06.2019 19:43


«Թուրքիայում հայերը լարվածություն են զգում». ամերիկացի հոգևորական

«Թուրքիայում հայերը լարվածություն են զգում». ամերիկացի հոգևորական

Ամերիկացի հայտնի հոգևորական Էնդրյու Բրանսոնը մասնակցել է Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի նիստին և ուշագրավ հայտարարություն է արել Թուրքիայում տիրող կրոնական իրավիճակի մասին։ Նիստը կրել է «Թուրքիայում կրոնական ազատությունները» խորագիրը։

Նշենք, որ Բրանսոնի պատճառով թուրք–ամերիկյան հարաբերությունները խիստ լարվել էին, քանի որ ամերիկացի հոգևորականը տևական ժամանակ կալանավորված էր Թուրքիայում։ Թուրքական կողմը նրա մեղադրում էր գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։ Բրանսոնի պատճառով ԱՄՆ-ը մի շարք քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ։ Երկարատև ճնշումներից հետո, ի վերջ, Թուրքիայի Իզմիրի դատարանը որոշեց նրան ազատ արձակել։

Բրանսոնն իր ելույթը սկսել է Թուրքիայի կառավարության հասցեին խիստ քննադատություններով, իսկ թուրքական իշխանությունների կեցվածքը՝ որակել թշնամական։

«Այսօր Թուրքիայում ապրող փոքրամասնությունները, ըստ իս, Էրդողանի համակարգի կողմից ենթարկվում են թշնամական վերաբերմունքի։ Մի շարք թուրքերի համար մահմեդականությունը, իրոք, ինքնություն է, բայց մյուս կողմից պետական համակարգը բավականին լավ այդ ամենը սերմանում է։ Ըստ իս՝ Թուրքիայի հայերը և մյուս քրիստոնյա փոքրամասնությունները լարվածություն են զգում»,-ասել է Բրանսոնը։

Բրանսոնը նշել է, որ Թուրքիայում նկատվում են ծայրահեղ իսլամի դրսևորումներ։ Նաև նշել է, որ վերջին ժամանակներս ավելացել են քրիստոնյա հոգևորականների արտաքսման դեպքերը:

«Թիրարախավորված օտարերկրացիները մեծ մասամբ հոգևորականներ են՝ մասնավորապես հոգևոր առաջնորդներ, այլ ոչ թե ատամնաբույժներ կամ ինժեներներ։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ արտաքսումներն առնչություն ունեն հավատքի հետ։ Ոչ վաղ անցյալում մի թուրք հոգևորական ինձ նամակ գրեց, որ այդ ամենը նշանակում է, որ քրիստոնեությունը որակվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք, իսկ դա կրոնական ազատությունների խախտում է»։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը