Աշխարհ

28.06.2019 16:19


Թրամփն իրեն գովել է «Թվիթթերում»՝ G20-ում սպասելով ճաշին

Թրամփն իրեն գովել է «Թվիթթերում»՝ G20-ում սպասելով ճաշին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Օսակայում G20-ի առաջնորդների հետ սպասելով պաշտոնական ճաշին, որոշել է արտահայտվել Twitter-ում, հաղորդում է Gazeta–ն:

Առաջին հերթին նա գովել է իրեն:

«Ես գտնվում եմ Ճապոնիայում G20-ին, լավ եմ ներկայացնում մեր երկիրը», — գրել է Թրամփը:

Այնուհետ նա ծաղրել է Բեռնի Սանդերսին եւ Ջո Բայդենին, որոնք մասնակցել են դեմոկրատների առաջին բանավեճին:

«Սակայն ես լսել եմ, որ սա վատ օր է եղել քնած Ջոյի կամ խելահեղ Բեռնիի համար: Մեկը հոգնել է, մյուսը խելագար է, այդ դեպքում ինչո՞ւմն է բանը», — գրել է Թրամփը:

Այս խորագրի վերջին նյութերը