Լրահոս

28.06.2019 16:13


68-ամյա կինը խանութներից գողություններ է արել

68-ամյա կինը խանութներից գողություններ է արել

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 27-ին՝ ժամը 12.40-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 68-ամյա մի կնոջ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ մայիս ամսին Սարկավագի-Հասրաթյան և Սարկավագի-Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկներում գտնվող մթերային երկու խանութից կատարել է գողություններ:

Գողության մասին նախկինում չի հայտնվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը