Քաղաքական

28.06.2019 15:05

Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

armdaily.am տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, անազատության մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը։ Խոսքը ավելի քան 30մլն դրամի մասին է. բանն այն է, որ Գրիգորյանը իր հոր թիկնապահին ու բազմաթիվ անձանց աշխատանքի է ընդունել քաղաքապետարանում, վարձատրել պետբյուջեի հաշվին։

Քննչական կոմիտեի տեդեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները՝ նշելով, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։