Տրանսվեստիտ մարմնավաճառները հայհոյել ու սպառնացել են ոստիկաններին (տեսանյութ)
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` կապված համացանցում երկու մասով մի քանի օրվա վաղեմությամբ տարածված տեսանյութին, որտեղ տրանսվեստիտ մարմնավաճառները հայհոյում են պարեկային ոստիկաններին:
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.
«Դրանցից մեկում երևում է, որ մի խումբ անձինք վիճաբանում են միմյանց հետ՝ անհանգստություն պատճառելով հարևանությամբ բնակվողներին։ Մյուսում երևում է, որ անձինք զազրախոսում են ոստիկանության ծառայողների հետ, իսկ պարեկային մեքենայի հեռանալուց հետո տալիս են սեռական բնույթի հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։
Նշված դեպքով ոստիկանությունում հաղորդում կա։ Խուլիգանության հատկանիշներով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Կան բերման ենթարկվածներ։ Որոշ օգտատերեի հորդորում ենք զերծ մնալ տարատեսական մեկնաբանություններից ու իրականության հետ որևէ աղերս չունեցող եզրահանգումներից։
ՀՀ ոստիկանությունը հավուր պատշաճի իրականացնում է հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված իր գործառույթները»։