Աշխարհ

28.06.2019 12:35


Թրամփի և Պուտինի հանդիպումը G20-ի գագաթնաժողովում տևել է 1 ժամ 20 րոպե

Թրամփի և Պուտինի հանդիպումը G20-ի գագաթնաժողովում տևել է 1 ժամ 20 րոպե

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ են անցկացրել Օսակայում G20-ի գագաթնաժողովի հարթակներից մեկում: Զրույցը տեւել Է 1 ժամ 20 րոպե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Թրամփը եւ Պուտինը համաձայնել են, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների բարելավումը համապատասխանում Է ինչպես երկու երկրների, այնպես Էլ ամբողջ աշխարհի շահերին: Այդ մասին ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը տարածվել Է հանդիպման արդյունքների վերաբերյալ:

«Նախագահները համաձայնել են, որ երկու կողմերը կշարունակեն բանավեճերը 21-րդ դարում սպառազինությունների նկատմամբ հսկողության մոդելի շուրջ, որը, ինչպես ավելի վաղ հայտարարել Է նախագահ Թրամփը, պետք Է ներառի Չինաստանին»,- նշվում Է հայտարարության մեջ:

Կողմերը քննարկել են Իրանի, Սիրիայի, Վենեսուելայի, ինչպես նաեւ Ուկրաինայի իրադրությունը: Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են նաեւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ամերիկյան կողմից բանակցություններին ներկա են եղել պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:

Այս խորագրի վերջին նյութերը