Աշխարհ

28.06.2019 12:10


Պուտինը պատմել է, թե որ պատմական գործիչներով է հիանում

Պուտինը պատմել է, թե որ պատմական գործիչներով է հիանում

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել Է, թե օտարերկրացի քաղաքական գործիչների թվում, որոնց հետ իրեն բախտ Է վիճակվել շփվելու, իր վրա շատ լուրջ տպավորություն Է գործել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

Բրիտանական Financial Times (FT) թերթում հրապարակված հարցազրույցում պատասխանելով այն հարցին թե, ղեկավարներից ումով Է ինքն ամենից շատ հիանում, Պուտինն ասել Է. «Պետրոս Առաջինով»: Այն դիտողությանը, թե ցարն արդեն մահացել Է, իսկ հարցը վերաբերում Է արդի քաղաքական գործիչներին, նախագահը նշել Է. «Նա (Պետրոս I-ը) կապրի այնքան ժամանակ, քանի դեռ կապրի նրա գործը, ինչպես եւ մեզնից յուրաքանչյուրի գործը: Մենք կապրենք այնքան ժամանակ, քանի դեռ կապրի մեր գործը»:

«(…) Այն մարդկանցից, ում հետ ես հնարավորություն եմ ունեցել շփվելու (օտարերկրացի ղեկավարների թվում), ինձ վրա շատ լուրջ տպավորություն Է գործել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը»,- շարունակել Է Պուտինը: Նա Շիրակին համարել Է իսկական ինտելեկտուալ եւ իսկական պրոֆեսոր, ինչպես նաեւ շատ հետաքրքիր եւ եւ շատ կշռադատված մարդ: Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահ Է եղել 1995 – 2007 թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը