Աշխարհ

27.06.2019 21:00


Թայֆուն Է մոտենում G20-ի գագաթնաժողովի անցկացման վայրին. օդերեւութաբաններ

Թայֆուն Է մոտենում G20-ի գագաթնաժողովի անցկացման վայրին. օդերեւութաբաններ

Այս տարեշրջանում երրորդ թայֆունն Է հունիսի 27-ին սկզբնավորվել Ճապոնիայի Սիկոկու կղզու Մուրոտո թերակղզու շրջանում, որը շարժվում Է երկրի Հոնսյու գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափ, որտեղ Օսակա քաղաքում հունիսի 28-ին սկսվում Է Քսանի խմբի երկօրյա գագաթնաժողովը: Ինչպես հայտնել Է ազգային Օդերեւութաբանական վարչությունը, հունիսի 28-ին թայֆունը կանցնի այս քաղաքի մոտով եւ կմոտենա Տոկիոյին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչությունը նախազգուշացրել Է, որ Հոնսյու կղզու ընդարձակ շրջաններ կարող են վերածվել չափազանց ինտենսիվ տեղատարափների գոտու, որոնք կարող են հեղեղումներ ու սողանքներ առաջացնել: Արդեն հունիսի 27-ին Սիկոկո կղզու առանձին շրջաններում գրանցվել են մինչեւ 240 միլիմետր տեղումներ: Կյուսյու հարավարեւմտյան կղզում քամու պոռթկումների արագությունը գերազանցում Է վայրկյանում 27 մետրը: Թայֆունը կարող Է խնդիրներ ստեղծել «քսանյակի» գագաթնաժողովի անցկացման համար. մասնավորապես տրանսպորտային հաղորդակցության համար: Այդ կապակցությամբ հունիսի 27-ին Ճապոնիայի նախարարների կաբինետին առընթեր ստեղծվել Է ճգնաժամային շտաբ, որը միջոցառումներ Է մշակում ի դեպս արտակարգ հանգամանքների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը