Աշխարհ

27.06.2019 20:32


Էրդողան. «Թրամփի հետ զրույցներից տպավորություն չեմ ստացել, որ պատժամիջոցներ կկիրառվեն»

Էրդողան. «Թրամփի հետ զրույցներից տպավորություն չեմ ստացել, որ պատժամիջոցներ կկիրառվեն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ քսանյակի (G-20) համաժողովին մասնակցելու նպատակով Ճապոնիա մեկնելուց առաջ հանդիպել է լրագրողների հետ: Լրագրողները հետաքրքրվել են ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի Թուրքիային մատակարարվելուց հետո Վաշինգտոնի հնարավոր պատժամիջոցների մասին: Թուրքիայի նախագահը, ի պատասխան, ասել է, որ ինքը ԱՄՆ-ի նախագահի հետ զրույցների ընթացքում այն տպավորությունի չի ստացել, թե վերջինս պատրաստվում է պատժամիջոցներ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:

«S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ գործարքը հասել է մատակարարման փուլին: Թրամփի հետ զրույցներում պատժամիջոցների կիրառման որևէ տպավորություն չեմ ստացել»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Տեղեկացնենք, որ հունիսի 28-29-ը Ճապոնիայում կայանալիք մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ տեղի կունենա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման գլխավոր թեման լինելու է Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա, ում անունը չի նշվում մամուլում, կարծիք է հայտնել, որ այս հանդիպումը վերջին հնարավորությունն է 2 երկրներում S-400 համակարգերի պատճառով առաջացած լարվածությունը հաղթահարելու համար:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը