Քաղաքական

27.06.2019 16:20

«Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչը օրինական է եղել». Ռուստամ Բադասյան

«Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչը օրինական է եղել». Ռուստամ Բադասյան

Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչը օրինական է եղել: Այս կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

«Վարչապետի հայտնած դիրքորշումը, թե ինչ նպատակ էր դա հետապնդում, այդ կոնտեքստում անօրինական չի եղել»,- ասաց նա:

Հարցին՝ յուրաքանչյուր քաղաքացի կարո՞ղ է կոչ անել, որպեսզի դատարանների մուտքերն ու ելքերը փակվեն, նա պատասխանեց.

«Ոչ, որովհետև վարչապետի դեպքում հատուկ ներկայացվել է ակցիայի իմաստը, և ակցիան ինքնին ի զորու չէր միջամտել դատարանների գործունեությանը»:

Լրագրողի հարցին՝ «Եթե նույն կոչը ես անեմ, ինչ-որ Փաշինյանն արեց՝ շրջափակել նախարարության շենքը, օրինակա՞ն կլինի այդ կոչը, թե՞ ոչ», Բադասյանը պատասխանեց. «Դա բազմաթիվ հանգամանքներից է կախված: Դուք կոնկրետ իրավիճակ եք ներկայացնում, ես՝ որպես իրավաբան, չեմ կարող կոնկրետ հարցին տեսական պատասխանեմ: Դուք կարող եք տեսական տարբեր իրավիճակներ նկարագրել, բայց ես չեմ պատասխանելու տեսական նկարագրածներին: Ինձ հարցրեցիք այդ շրջափակման մասով, ես այդ մասով ասացի՝ ես հստակ պատասխանեցի»:

Նա հավելեց, որ տեսական հարցերի չի պատասխանելու:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։