Լրահոս

09.04.2010 14:51


Արամ Կարապետյան. «...Լևոն Տեր–Պետրոսյանն իր վերջին ելույթով ասաց, որ ինքն այլևս նախագահի թեկնածու չի լինելու»

Արամ Կարապետյան. «...Լևոն Տեր–Պետրոսյանն իր վերջին ելույթով ասաց, որ ինքն այլևս նախագահի թեկնածու չի լինելու»

Անդրադառնալով ապրիլի 6-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր ՄԱԱ-ում ասել է.

-Իմ անձնական տպավորությունն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթով ասաց, որ ինքն այլևս նախագահի թեկնածու չի լինելու։ Ինձ թվում է՝ «վա բանկ» ելույթ էր։ Շատ կարճ և շատ տիպիկ ելույթ էր։ Ինձ դուր եկավ ելութը, չնայած որ այնտեղի բառերը...ճիշտն ասած, Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի օգտագործել նման լեքսիկոն, բայց կոնտեքստի մեջ ինչ-որ բան հասկանալի էր։ Նա ուզում է ցույց տալ, թե ինչպիսին են փոխհարաբերություններն այսօրվա քաղաքական, իշխանական էլիտայում, ինչպես են իրար հետ մարդիկ շփվում։ Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երևի վատ չգիտի այդ շփման ձևը, այսինքն՝ ինչ բառեր են օգտագործում իրար նկատմամբ։ Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղակի ասաց, որ ժամանակն է, որ այս քսան տարվա էլիտան... որովհետև ժամանակին հայտարարել էր, որ եթե Ռոբերտ Քոչարյանը չդնի իր թեկնածությունը, ինքը չի դնելու, և եթե Ռոբերտ Քոչարյանը չի դնում իր թեկնածությունը, ուրեմն պարզ է, որ բոլորն իրար հետ (20 տարվա) պետք է զիջեն քաղաքական դաշտը։ Եվ նա բավական տիպիկ էր ներկայացնում իրավիճակը՝ ինչ է եղել, շատ լակոնիկ, կարճ, առանց լեկցիաներ կարդալու, հստակ՝ օգտագործելով, այսպես ասած, ժողովրդական ֆոլկլորի կոլորիտին համապատասխան բառեր։

Իսկ այդ բաց տեղը, ըստ Ա. Կարապետյանի, կվերցնի նա, ով կկարողանա տիրապետել առաջնորդի հնարավորություններին, համոզել ժողովրդին, ով ավելի համարձակ և ավելի հետևողական պայքարի կողմնակից կլինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը