Լրահոս

09.04.2010 14:39


Իշխանությունների կողմից արվո՞ւմ են հստակ քայլեր քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար

Իշխանությունների կողմից արվո՞ւմ են հստակ քայլեր քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ գնահատական տալով նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկու տարիներին՝ դրանք բաժանելով երկու՝ ներքին և արտաքին քաղաքական մասերի՝ ասել է.

-Արտաքին քաղաքականում շատ կարևոր եմ համարում նախագահի նախաձեռնությունները, հատկապես հայ-թուրքական գործընթացը բնականոն հունի մեջ դնելու նախաձեռնությունը։ Լուրջ քաղաքական կամք էր պետք սկսելու այդ գործընթացը։ Կարելի էր դա չանել և այդ բեռը թողնել հաջորդ սերունդների վրա, բայց մենք հասկանում ենք, որ ապրում ենք 21-րդ դարում և պիտի առաջնորդվենք  21-րդ դարի խաղի կանոններով։

Ինչ վերաբերում է ներքաղաքական գործընթացներին, ապա, ըստ Ն. Զոհրաբյանի. «Ցավոք, մեր երկրում տեղի ունեցան մարտիմեկյան ողբերգություններ, և տևական ժամանակ պետությունը լարվածության վիճակի մեջ էր».

-Իշխանությունների կողմից արվում են հստակ քայլեր քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։ Մենք պետք է կարողանանք հասարակության միջից հանել անհանդուրժողականությունը,-ավելացրել է ԱԺ պատգամավորը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը