Պահուստային ֆոնդից 187,9 մլն դրամ տրվեց ԱԻՆ-ին Տավուշի 10 գյուղերում հրշեջ փրկարարական հենակետերի գազաֆիկացման համար
Կառավարությունն այսօր՝ հունիսի 27-ին, որոշում կայացրեց պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացնել 187,9 մլն դրամ՝ Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի, Ազատամուտ, Չինարի, Մովսես, Չորաթան, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում տեղակայված ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերի գազաֆիկացման նպատակով:
Հարցը ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ այդ գումարը հատկացվում է նաեւ ՀՀ Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առեւտրային կազմակերպության տարածքում 0.4 կվտ մալուխային ցանցի եւ էլեկտրական լուսավորության աշխատանքների կատարման, տարածքի բարեկարգման եւ ցանկապատի կառուցման, ինչպես նաեւ 10 դարպասով տեխնիկայի շվաքարանի կառուցման նպատակով:

Աղբյուրը՝ news.am