Լրահոս

27.06.2019 11:50


Վերին Լարսում արգելված բեռ տեղափոխելու գործով ավտոբուսի ուղևորներից մեկին մեղադրանք է առաջադրվել

Վերին Լարսում արգելված բեռ տեղափոխելու գործով ավտոբուսի ուղևորներից  մեկին մեղադրանք է առաջադրվել

Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով հունիսի 24-ին ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել:

Ձերբակալված ուղևորն ազգությամբ հայ է և ՀՀ քաղաքացի:

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը