Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել. այս գիշեր տղան դանակահարել է 62–ամյա մորը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության մեքենայով Շենգավիթ վարչական շրջանից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 62-ամյա մի կին։ Կինը ազդրի շրջանում վնասվածքներ է ունեցել։Կինը բժիշկներին հայտնել է, որ ինքն է իրեն հարվածել։
Ըստ շենքում շրջանառվող լուրերի՝ դեպքի վայր մեկնած ոստիկանները բոլորովին այլ բան են պարզել։ Նախնական վարկածով` գիշերը ընտանիքում վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 36-ամյա որդին դանակահարել է մորը։
Ոստիկանները տղամարդուն տարել են բաժին։ Դեպքի մանրամասները պարզվում են։
Արտառոց դեպք Երևանում. տղան դանակահարել է մորը
Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել. այս գիշեր տղան դանակահարել է 62–ամյա մորը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության մեքենայով Շենգավիթ վարչական շրջանից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 62-ամյա մի կին։ Կինը ազդրի շրջանում վնասվածքներ է ունեցել։ Կինը բժիշկներին հայտնել է, որ ինքն է իրեն հարվածել։