Լրահոս

27.06.2019 11:40


Ծեծկռտուք Փարաքարի հանրակացարանում. հնդիկներից մեկը կտրել է մյուսի ականջը

Ծեծկռտուք Փարաքարի հանրակացարանում. հնդիկներից մեկը կտրել է մյուսի ականջը

Երեկ Փարաքար գյուղից Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի 30-ամյա մի տղամարդ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդն ակնհայտորեն ծեծի ենթարկված է եղել, քանի որ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ են հայտնաբերվել։

Հիվանդանոց եկած Էջմիածնի ոստիկանները շտապել են նրա բնակության հասցե՝ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ վնասվածք ունեցող Հնդկաստանի ևս մեկ քաղաքացու են հայտնաբերել. 24-ամյա տղայի ականջներից մեկը կիսով չափ կտրված է եղել։

Ըստ հանրակացարանում շրջանառվող տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդն ու համերկրացի երիտասարդը վիճել են իրար հետ ու ծեծել իրար։ Այդ ընթացքում էլ մեկը դանակով կտրել է մյուսի ականջի մի մասը։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Այս խորագրի վերջին նյութերը