Զինծառայողը ինքնաձիգով կրակել է ինքն իրեն. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ժամկետային զինծառայող Հայկ Ալավերդյանի մահվան դեպքի կապակցությամբ չորրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։ ՔԿ–ից հայտնում են, որ 2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրի զորավարժարանում։