Քաղաքական

26.06.2019 17:40

«Եթե մեկն այսօր պետք է դատապարտվի բռնության կոչերի համար, դա Նիկոլ Փաշինյանն է». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

«Եթե մեկն այսօր պետք է դատապարտվի բռնության կոչերի համար, դա Նիկոլ Փաշինյանն է». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

«Հայաստանի Հանրապետությունում եթե մեկը բարձր ամբիոններից բռնության կոչեր է անում, դա Նիկոլ Փաշինյանն է: Եթե մեկն այսօր պետք է դատապարտվի բռնության կոչերի համար, դա Նիկոլ Փաշինյանն է»,- հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին փոխտնօրեն, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ Եղիազարյանի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Դիլիջանից-Իջևան ծառերի մասշտաբային հատում է տեղի ունեցել.

«Որպեսզի դա պարտակես, որոշեցիր փաստաթղթերի կեղծումով դատի տալ քո մորաքրոջ որդուն: Որպեսզի գնաս եվրոպական բարձրագույն ամբիոնում կանգնես, ասես՝ ես իմ բարեկամին էլ եմ դատի տվել, այ էդ շոուի համար սարքեցիր էս ամեն ինչը»,- խոսքն ուղղելով վարչապետին՝ ասաց Եղիազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։