Լրահոս

09.04.2010 14:33


Կիրո Մանոյան. «Որտե՞ղ է հիմա Գուրգեն Արսենյանը՝ քաղաքականության մե՞ջ է»

Կիրո Մանոյան. «Որտե՞ղ է հիմա Գուրգեն Արսենյանը՝ քաղաքականության մե՞ջ է»

Անդրադառնալով Գուրգեն Արսենյանի այն տեսակետին, թե վերջին 300 տարում հայկական ազգային ուղեգիծը միշտ ձախողումներ է ունեցել, և որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը բացասական էր և խանգարում է ՀՀ պետական մոտեցմանը՝ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն արձագանքել է.

-Որտե՞ղ է հիմա Գուրգեն Արսենյանը՝ քաղաքականության մե՞ջ է։  Նման հայտարարություն կատարելուց առաջ պետք է գոնե վերջին 20 տարվա գործելաոճը լավ ուսումնասիրվի։ Ասել, որ քաղաքականությունը սխալ էր, հեշտ է, հատկապես որ ինքը քաղաքական պատասխանատվություն չունի։

Ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Կիրո Մանոյանը նշել է, որ այդ հարցը դրված է՝ սկսած 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության մասին հռչակագրից, և այդ հայտարարությունը քաղաքական իրականությունից հեռու լինելու հետևանք է։

-Եթե դա, արտառոց հնչելով, ինչ-որ մեկի վրա ուշադրություն հրավիրելու փորձ է, կարող է անել,- ասել է Կ.Մանոյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը