65-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով ձերբակալվել է եղբայրը
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 65-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:Ձերբակալվել է տուժողի եղբայրը:
2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 12:20-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում Երևան քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված տղամարդը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախորդ օրը՝ հունիսի 24-ի երեկոյան, իրենց պատկանող բնակարանում վիճաբանել է 1954թ. ծնված եղբոր հետ, որի ժամանակ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ըստ հաղորդման՝ 65-ամյա տղամարդը հաջորդ օրը՝ 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, մահացել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: 65-ամյա տղամարդու դիակի արտաքին զննությամբ արձանագրվել են գլխի, դեմքի և կրծքավանդակի հատվածներում բազմաթիվ վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
1954թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողի 61-ամյա եղբայրը և հարցաքննվել դեպքի շուրջ: Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, առգրավվել են տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են նմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով։
65-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով ձերբակալվել է եղբայրը
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 65-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է տուժողի եղբայրը: