Լրահոս

26.06.2019 11:30


«Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիան Անթալիայից վերադարձավ սուպերչեմպիոններով

«Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիան Անթալիայից վերադարձավ սուպերչեմպիոններով

«Աբակ» ակադեմիայի սաներ` 7-ամյա Ռաֆայել Մովսեսյանը եւ 14-ամյա Սոնա Ստեփանյանը հունիսի 22-ին Անթալիայում տեղի ունեցած մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային նվաճել են սուպերչեմպիոնի տիտղոսներ:

64980488_2468575189859302_1147273184525942784_n

6-ից 18 տարեկանների օլիմպիադային մասնակցում էր մենթալ թվաբանություն ուսումնասիրող մոտ 600 աշակերտ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիբանանից, Հորդանանից, Իրաքից, Իրանից, Միացյալ Արաբական Էմիրություններից եւ Ադրբեջանից:

65231738_325378041701250_943622882074820608_n

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, «Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիայի սաներ Հրանտ Բարսեղանն ու Էմիլի Թադեւոսյանը դարձել են չեմպիոն, Դավիթ Եսայանը, Նարեկ Ստեփանյանը, Լիլիթ Արզումանյանն ու Մհեր Գեւորգյանը դարձել են առաջին տեղերի մրցանակակիրներ, իսկ Կարին Մելիքյանն ու Ալեքսանդր Հայրապետյանը՝ երրորդ:

65255499_416700072261380_3061193818024968192_n

Տեղեկացնենք, որ մասնակիցները մրցում էին ըստ տարիքային խմբերի եւ մենթալ թվաբանության բարդության աստիճանների:

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը