Գալուստ Սահակյան. «Ես այսօր եմ հայտարարում, որ ողջամիտ ժամկետներն անցել են...»
Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանելով հարցին, թե Վաշինգտոնում կայանալիք Էրդողան-Սարգսյան հանդիպումն արդյոք չի՞ խանգարի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ասել է, թե նախագահի ԱՄՆ կատարելիք այցն ավելի շատ կարևորում են հայ-ամերիկյան փոխհարաբերությունների համատեքստում։
-Բանագնացային այդ տարբերակը, Էրդողանի խնդրանքը դրական մոտեցում է, բայց և չեմ կարծում, որ դա լուրջ քաղաքական կամ դիվանագիտական գործոն կարող է դիտարկվել, որովհետև Թուրքիային հնարավորություն է տալիս, որ միջազգային հանրությանը ներկայանա այնպես, իբրև թե շատ շահագրգիռ է, և արձանագրությունների գործընթացները կասեցված չեն։
Գալուստ Սահակյանն ասել է, թե մեր պետության (հանձինս ՀՀ նախագահի) կողմից արված հայտարարությունից հետադարձ, հետընթաց գործընթացներ տեղի չեն ունենա.
Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս մեկնաբանել ՀՀ նախագահի «Չեթթըմ Հաուսի» ելույթը (երբ նա ասում էր, որ եթե հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է և ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա ստիպված ենք լինելու դադարեցնել այս գործընթացը)՝ Գ. Սահակյանն ասել է.
-Ես այսօր եմ հայտարարում, որ ողջամիտ ժամկետներն անցել են, և մենք պատրաստ ենք մեր ստորագրությունները հետ վերցնել։ Բայց դա կանենք քաղաքականապես ամուր բազա ունենալով, որպեսզի երկիրը շահեկան վիճակի մեջ ընկնի, առավել ևս՝ ես համոզված չեմ՝ Թուրքիայի մեջլիսն արձանագրությունները երբ կհաստատի, և Հայաստանն էլ կհաստատի, ու գնացքն այդտեղ կանգ կառնի։ Սա գործընթաց է, որն, անկախ ելքերից, արդեն մեկնարկել է, և գնալով ավելի են բազմապատկվում մեր գործիքները, որոնցով փորձում ենք խնդիրը լուծել։

7or.am