Լրահոս

09.04.2010 14:04


ԱՄՀ. «2010թ. համար Հայաստանում կանխատեսվում է 1,8% ՀՆԱ և 6,2% գնաճ»

Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ԱՄՀ հայաստանյան գրասենյակը շուտով հրապարակելու է իր զեկույցը, որտեղ 2010թ. համար կանխատեսում է, թե  Հայաստանում կլինի 1,8% ՀՆԱ և 6,2% գնաճ: Անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքին՝ ԱՄՀ ներկայացուցիչն ասել է, թե այն բավական աճել է և  դեռ աճելու է մինչև 2012թ.-ն, իսկ դրանից հետո արտաքին պարտքը տնտեսության մեջ ունեցած իր կշռով սկսելու է նվազել:

Ի դեպ, նշենք, որ ըստ Գիերմո Տոլոսայի՝ ՀՆԱ 1,8% ցուցանիշը կանխատեսվել է դեռ փետրվար ամսին, և նոր կանխատեսում արվելու է մայիսին, ու հնարավոր է, որ այդ թիվը փոփոխվի՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունները:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը